ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիմորդին – Ընդունելություն

Դիմորդի ընդունվելու դետպքում նրա կամ ծնողի հետ կնքվում է պայմանագիր այդ թվում նաեւ ուսման վարձի վերաբերյալ, որը ուսումնառության տարիների ընթացքում չի փոփոխվում: Ուսման վարձը տարվա ընթացքում կարելի է մուծել մաս-մաս: Սահմանված են արտոնություններ եւ վարձի զեղչեր գերազանցիկների եւ որոշակի կատեգորիայի ուսանողների համար: Ուսանեղները անհրաժեշտության դեպքում ուսումը կարող են համատեղել աշխատանքի հետ: Այդ դեպքում նրանց ուսուցումը կկազմակերպվի անհատական գրաֆիկով: Համալսարանում բոլոր ուսանողները կսովորեն աշխատել համակարգիչների վրա: Սահմանված են ուսման վարձի 15-50% զեղչեր գերազանցիկների, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների, միեւնույն ընտանիքից սովորող երկրորդ երեխայի, 1 կամ 2 կարգի հաշմանդամ երեխաների եւ այլ կատեգորիայի ուսանողների համար: Դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղոերը. 1. դիմում ռեկտորի անունով, որը լրացվում է տեղեւմ 2. ատետաստ 3. չորս լուսանկար (3×4)

Մովսես Խորենացու անվան համալսարանում օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացների կազմակերպման վերաբերյալ

1. Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարան իրականացվում է համաձայն Մովսես Խորենացու անվան համալսարանի ընդունելության կարգի և ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգի մասին կանոնադրության հիման վրա: 2. Այն օտարերկրյա քաղաքացիները, օվքեր ունեն ՀՀ միջնակարգ կրթության համարժեք կրթություն, կարող են ընդունվել Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարան ընդհանուր հիմուքներով` կնքելով պայմանագիր բուհի հետ:

Մովսես Խորենացու անվան համալսարանում գործում է նախապատրաստական բաժին

1. Այն օտարերկրյա քաղաքացիները, օվքեր չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց և ռուսաց լեզուներին, ընդունվում են Մովսես Խորենացու անվան համալսարան նախապատրաստական բաժին մեկ տարի ժամկետով: 2. Նախապատրաստական բաժնում օտարերկրյա ուսանողներն ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն, և ընտրված մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ: 3. Նախապատրաստական բաժնում ուսանելու շրջանում օտարերկրյա սովորողները ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը: 4. Ուսումնական տարվա վերջում անց են կացվում ավարտական քննություններ: ՀՀ միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանակներում քննությունները հանձնած սովորողները շարունակում են ուսումը բուհերում: 5. Նախապատրաստական բաժնում սովորող ուսանողները ավարտական քննություններից անբավարար գնահատականներ ստանալու դեպքում հեռացվում են բուհից: