ՀԻՇԵՑՈՒՄ
Որակի ապահովման կենտրոն. Հարգելի գործընկեր
Հարգելի գործընկեր, մեր համալսարանը գտնվում է կառուցվածքային հավատարմագրման կարևորագույն փուլում: Դեկտեմբերի 14-18-ը մեզ այցի է գալու հավատարմագրումն իրականցնող միջազգային փորձագիտական խումբը:
Ձեզանից մենք ակնկալում ենք հետևյալը.
1. Ապահովել աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը բուն ուսումնական պրոցեսում:
2. Ծանոթանալ համալսարանի ինքնավերլուծությանը, որը տեղադրված է մեր կայքում:
3. Վերանայել որակի կենտրոնի կողմից տրամադրված հուշաթերթիկը:
4. Պատրաստ լինել փորձագիտական խմբի հետ ազատ ու անկաշկանդ երկխոսությանը:
5. Ապահովել ամբողջական իրազեկվածություն համալսարանում իրականցվող բոլոր գործառույթների վերաբերյալ:
6. Հակված լինել կարծիքների ազատ արտահայտման և համալսարանական կյանքի ճիշտ, իրական և օբյեկտիվ ներակացման:
7. Երբեք չկատարել չիմացածը, անիրականը ներկայացնելու ու գործառույթները աղավաղելու փորձեր:
8. Ձեռքի տակ ունենալ աշխատանքային պլաններ, առարկայական ծրագրեր և դասավանդման ընթացքում օգտագործվող նյութեր ու միջոցներ:
9. Ուշադրություն դարձնել գնահատման համակարգին:
10. Քննությունների և ստուգարքների նախապատրաստման և անցկացման անհրաժեշտ նյութերի ապահովում/ քննական հարցաշարեր, քննական տոմսեր, տարբերակներ, թեսթեր և այլն/:
11. Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և գործնական աջակցություն մեր բոլորի համար շատ կարևոր գործընթացին:
12. Ձեր առաջարկությունները խնդրում ենք ուղարկել համալսարանի էլեկտրոնային հասցեով:
13. Օգնության և աջակցության համար կարող էք դիմել ռեկտորին, պրոռեկտորին , ուսումնական մասին, որակի կենտրոնին … :
Համալսարանի ռեկտորատ