ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴ
Ուս. խորհրդի առաքելությունը և նպատակները
1. Արտահայտել և պաշտպանել բուհի ուսանողների սահմանադրական, ուսումնական, գիտակրթական, իրավական, սոցիալական իրավունքները և շահերը 2. Իր լիազորությունների սահմաններում իրականացնել բուհի համապատասխան որոշումներն ուսանողության շրջանում 3. Բարձրացնել բուհի ներքին կյանքում ուսանողների դերը, կազմակերպել նրանց հասարակական կյանքը, արտալսարանային հանգիստը, լսարանային կարգապահությունը, ուսանողության եռանդն ու ստեղծագործական ներուժը ուղղել բուհում և հանրապետությունում ծավալվող հասարակական և մշակութային գործընթացների զարգացմանը 4. Նպաստել ուսանողության հայրենասիրական դաստիարակությանը, ազգային-հայրենասիրական հոգեբանությամբ օժտված երիտասարդ մասնագետների պաշտպանմանը 5. Նպաստել ուսանողության ինքնավարության ծավալմանը, ուսանողական ինքնակառվարման մեխանիզմների ապահովմանն ու զարգացմանը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ՈՒԽ-ը որպես այդպիսին ձևավորվել է 1998թ.-ին: Հարկ է նշել, որ այդ ժամանակվանից ի վեր ՈՒԽ-ում կատարվեցին մի շարք փոփոխություններ: Մասնավորապես • հիմնովի փոխվեց աշխատանքային խումբը • ՈՒԽ-ում ձևավորվեցին մի շարք հանձնաժողովներ • ստեղծվեց Ուրախների և հնարամիտների «A2L» թիմը • ռեկտորի անմիջական աջակցությամբ իրականացվեցին մի շարք միջոցառումներ • ՈՒԽ-ը սերտ կապեր հաստատեց բոլոր պետական և ոչ պետական ՈՒԽ-ի հետ: Ի դեպ հարկ է նշել, որ Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ՈՒԽ-ը իր գործունեությամբ աչքի է ընկել ՀՀ բուհերի ուս. խորհրդի մեջ: ՈՒԽ-ը որպես այդպիսին իր ակտիվ գործունեությամբ նկատելի դարձավ նաև կառավարության անդամների կողմից, մասնավորապես 2006թ.-ին վարչապետ Ա.Մարգարյանի կողմից շնորհվեց շնորհակալագիր ՈՒԽ-ի նախագահին` իր ակտիվ գործունեության համար: Իրականացվեցին մի շարք բարեգործական ակցիաներ: Հայրենիքի պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով ՈՒԽ-ը պարբերաբար կազմակերպում է ուսանողական արշավներ: Ուսանողներն այցելել են Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց, Օշական և այլ պատմական վայրեր: Արշավների շարունակության ապահովումը ՈՒԽ-ի գործունեության և հարատևության անկյունաքարերից մեկն է: ՈՒԽ-ը հաճախակի կազմակերպում է նաև բարեգործական ակցիաներ, որի շրջանակներում հատկապես առանձնանում է այցելությունը Զեյթունի մասնագիտացված մանկատուն: ՈՒԽ-ի գործունեության արդյունքում բուհում անցկացվել են տարաբնույթ սեմինարներ, ինտելեկտուալ մրցույթներ, սպորտային միջոցառումներ, ստեղծվել է ֆուտբոլային թիմ: Բուհուն հրատարակվում է «Փյունիկ» ուսանողական ամսաթերթը, գործում է գրական խմբակը: ՈՒԽ-ը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև միջհամալսարանական միջոցառումներին: Հատկանշական ենք համարում առանձնացնել “Ուսանողական գարուն 2007” փառատոնը, որին մասնակցում էր շուրջ 17 բուհ, որոնց թվում նաև Մ.Խորենացու անվան համալսարանը: Իր մշակութային նշանակությամբ կարևորվում է նաև միջբուհական ուսանողական “Նռենի” երգի մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին տասը բուհեր, այդ թվում նաև Մ.Խորենացու անվան համալսարանը: |

Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի մշակութային դահլիճում 2013թ. Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Երևանի Մովսես Խորենացու անվան համալս¬արանի Ուսանողական Խորհրդի կողմից կազմակերպված ամանորյա միջոցառում:
2013թ. Հոկտեմբերի 11 Էրեբունի-Երևան տոնակատարությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի Ուսանողական Խորհուրդը:
Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնվեցին մի շարք պատվոգրեր Էրեբունի-Երևան 2795 տարեդարձին նվիրված տոնակատարությանն ակտիվ մասնակցություն դրսևորած ԲՈՒՀ-երի ուսանողական խորհրդներին: Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողներ` Տիգրան Սարգսյանը և Լիլիթ Նավասարդյանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար նույնպես ստացան քաղաքապետի կողմից շնորակալագրեր:

Նոյեմբերի 12-14՝ ներկայանում էին երիտասարդական ոլորտը։ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով։ Առանձին տաղավարներով ներկայացան երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու ուսանողական կազմակերպությունները։ Անցկացվեց նաև բազմաբնույթ քննարկումներ, սեմինարներ երիտասարդական թեմաներով։