ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵԿՏՈՐԻ ՈւՂԵՐՁԸ

Սիրելի ուսանողներ211021_234660816609121_1065754639_o

Ողջունում եմ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Երևանի Մովսես Խորենացու անվ. համալսարանը նախընտրելու Ձեր որոշումը: Կրթական բազմազան ծառայությունների և բարձր մրցակցության ներկա պայմաններում մեր բուհն ընտրելու Ձեր որոշումը ևս մեկ անգամ փաստում է մեր համալսարանի՝ բարձրորակ մասնագիտական կադրեր պատրաստողի բարի համբավն ու հեղինակությունը: ԵՄԽՀ-ը շարունակելով համալսարանական կրթության իր բարի ավանդույթներն, այսօր զարգացման ավելի բարձր նշաձող է սահմանել՝ փորձելով համապատասխանել կրթական եվրոպական չափանիշներին: Համալսարանում լուրջ քայլեր են արվում կրթության որակի բարձրացման ուղղությամբ, որոնց նպատակը բարձրակարգ, բանիմաց և աշխատաշուկայի համար պահանջված կադրերի պատրաստումն է: Դրա վկայությունն է 2013թ.-ին Համաշխարհային բանկի կողմից բուհին հատկացված դրամաշնորհը ՈԱԿ-ի (որակի ապահովման կենտրոնի) աշխատանքները բարելավելու նպատակով: Այսօր մեր նպատակն է ուսանողին աշխատաշուկայում արժանի տեղ ապահովելը, որի համար գործուն քայլեր ենք կատարում պետական և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով, ինչի արդյունքում մեր շրջանավարտները գտնում են իրենց արժանի տեղը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ցանկանում ենք նշել նաև, որ համալսարանում ի սկզբանէ ներդրված է եղել կրթաթոշակների, զեղչերի, նպաստների, փոխհատուցումների ճկուն համակարգ, որով երաշխավորում ենք, որ լավ սովորող, բայց սոցիալապես անապահով ուսանողները կունենան զգալի առավելություններ:
Սիրելի ուսանողներ, վստահեցնում եմ, որ մենք առավել մեծ նվաճումներ ենք ունենալու, և այս առումով ես խիստ կարևորում եմ Զեզ հետ համագործակցությունը: Մեր գործունեությունը միտված է դեպի ուսանողը, ուստի, ակնկալում եմ փոխադարձ ըմբռնում և ջանքերի համատեղում: Հավատացած եղեք, որ Ձեր բոլոր դրական նախաձեռնությունները կարժանանան բուհի ղեկավարության աջակցությանը:

ԵՄԽՀ-ի ռեկտոր Ա. Աղաբաբյան