ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ /ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ/
Դիմորդի ընդունվելու դեպքում նրա կամ ծնողի հետ կնքվում է պայմանագիր, այդ թվում նաև՝ ուսման վարձի վերաբերյալ, որը ուսումնառության տարիների ընթացքում չի փոփոխվում: Ուսման վարձը տարվա ընթացքում կարելի է մուծել մաս-մաս: Սահմանված են արտոնություններ եւ վարձի զեղչեր գերազանցիկների ու որոշակի կատեգորիայի ուսանողների համար. սահմանված են ուսման վարձի 15-50% զեղչեր գերազանցիկների, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների, միեւնույն ընտանիքից սովորող երկրորդ երեխայի, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ երեխաների եւ այլ կատեգորիայի ուսանողների համար: Ուսանողները անհրաժեշտության դեպքում ուսումը կարող են համատեղել աշխատանքի հետ: Այդ դեպքում նրանց ուսուցումը կկազմակերպվի անհատական գրաֆիկով: Համալսարանում բոլոր ուսանողները կսովորեն աշխատել համակարգչի հետ: Դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝ 1. դիմում ռեկտորի անունով, որը լրացվում է տեղում 2. ատեստատ 3. չորս լուսանկար (3×4)
Մովսես Խորենացու անվան համալսարանում գործում է նախապատրաստական բաժին
1. Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց և ռուսաց լեզուներին, ընդունվում են Մովսես Խորենացու անվան համալսարան նախապատրաստական բաժին՝ մեկ տարի ժամկետով: 2. Նախապատրաստական բաժնում օտարերկրյա ուսանողներն ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ: 3. Նախապատրաստական բաժնում ուսանելու շրջանում օտարերկրյա ուսանողները ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը: 4. Ուսումնական տարվա վերջում անց են կացվում ավարտական քննություններ: ՀՀ միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանակներում քննությունները հանձնած սովորողները շարունակում են ուսումը բուհերում: 5. Նախապատրաստական բաժնում սովորող ուսանողները ավարտական քննություններից անբավարար գնահատականներ ստանալու դեպքում հեռացվում են բուհից: ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ /ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ/
|