ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՄԱՍ
Սիրելի ուսանողներ, Մովսես Խորենացու անվան համալսարանը 2008թ.-ից ուսուցումը կազմակերպում է կրեդիտային համակարգով՝ նպատակ ունենալով աստիճանական անցում կատարել ուսման կազմակերպման ուսանողամետ համակարգին, որտեղ ուսման գործընթացի կենտրոնում ուսանողն է՝ իր անհատական կրթական կարիքներով, նախասիրություններով և ունակություններով, ապահովելով ուսումնառության ճկուն ձևերի և անհատական կրթական հետագծերի իրականացման լայն հնարավորություն։ Կրեդիտային համակարգի ներդրմամբ զգալիորեն բարելավվել է Ձեզ առաջարկվող կրթական ծրագրերի կաոուցվածքը և աշխատածավալը, հիմնավորված կերպով թեթևացվել լսարանային բեռնվածությունը, կրճատվել դասավանդվող առարկաների քանակը՝ իրատեսական նախադրյալներ ստեղծելով ձեր ինքնուրույն ուսումնական աշխատանքի հնարավորությունները մեծացնելու, ուսումնական ծրագրերը լավագույնս յուրացնելու և դրանցով սահմանված կրթական արդյունքները ձեռք բերելու համար։ Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգն ամբողջությամբ համատեղելի է: Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) հետ, ինչը նորաստեղծ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում Ձեր ակադեմիական շարժունության (ուսանողական փոխանակումներ, ուսումնառության ժամանակահատվածներ օտարերկրյա բուհերում, կրթության շարունակում ավելի բարձր աստիճանում և այլն) ընդլայնման և որակավորումների ճանաչման դյուրացման գրավականն է։ Իսկ դա կբարձրացնի Ձեր ծառայունակությունը և կընդլայնի մասնագիտական աշխատուժի գլոբալ շուկայում աշխատանք գտնելու հնարավորութ-յունները։ Անշուշտ, կրեդիտային համակարգի ներդրումը համալսարանում մեկնարկած լայնամասշտաբ կրթական բարեփոխումների սկիզբն է միայն, բարեփոխումներ, որոնք պայմանավորված են ոչ միայն Բոլոնիայի գործընթացի պահանջների ձևական կատարմամբ, այլև համալսարանում ծրագրային բարձր չափորոշիչների պահպանման և ուսման որակի բարձրացման նպատակադրմամբ, ինչի հիմնական չափանիշը մեր շրջանավարտների մասնագիտական աշխատանքով ապահովվածությունն է։ Համալսարանը տարեցտարի խորացնելու և ըևդլայնելու է կրեդիտային համակարգի գործառույթները՝ Ձեզ համար կրթական ընտրության առավել րնդլայնված հնարավորությունեեր ապահովելու նպատակով։ Սույն տեղեկանքը պարունակում է ձեզ համար օգտակար տեղեկատվություն կրեդիտային համակարգի հիմնադրույթների, ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքևերի ստուգման ու գնահատման նոր կարգի, Ձեզ առաջարկվող կրթական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների վերաբերյալ: Ռեկտոր՝ Ա.Ս.Աղաբաբյան