ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

                    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի (այսուհետ՝ ԵՄԽՀ) Որակի ապահովման կենտրոնը (այսուհետ՝ ՈԱԿ) ԵՄԽՀ-ի առանձին ստորաբաժանում է, որը ՀՀ օրենսդրությամբ, ԵՄԽՀ-ի կանոնադրությամբ և սեփական կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ, ներառյալ հետազոտական գործողություններ՝ կրթության ու որակի կառավարման բովանդակության, կրթական բարեփոխումների բնագավառում հանդես գալով ԵՄԽՀ-ի բարձրագույն կառավարչական մարմնի անունից: ՈԱԿ-ը իր գործունեության շրջանակներում հաշվետու է անձամբ ռեկտորին, ինչն ապահովում է համալսարանում որակի ապահովման գործընթացների անկախությունը և կանխում է ֆակուլտետների ազդեցությունը որակի ապահովման գործընթացի արդյունքներին:

ՈԱԿ-Ի ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՈԱԿ-ի առաքելությունն է աջակցել ԵՄԽՀ-ում որակի մշակույթի ստեղծմանն ու արմատավորմանը՝ առաջնորդվելով թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներով: Ինչպես նաև համալսարանի շարունակական բարելավումն ապահովելն է, միաժամանակ երաշխավորելով աշխատակազմի շարունակական զարգացումը և մասնագիտական կարողությունների հզորացումը: ՈԱԿ-ի նպատակներն են՝ ա) Իրականացնել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման գործընթացների հետ համեմատելի և համադրելի գործընթացներ, ինտեգրվել համաշխարհային կրթական համակարգին` առաջնորդվելով կրթական հայտնի չափանիշներով և չափորոշիչներով: բ) Համալսարանում որակի կառավարման վերջնարդյունքա-գործընթացային մոտեցման որդեգրում: