Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող «Ուսանողական մարզական խաղեր 2014» ծրագրի շրջանակներում 2014 թ. ապրիլի 7-ին ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ սեղանի թենիսի մրցաշարը:
Մրցանակային հորիզոնականները բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին հորիզոնական` Սերյոժա Մկրտչյան, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարան
2-րդ հորիզոնական` Պատվական Մաթևոսյան, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա
3-րդ հորիզոնական` Ազատ Չախոյան, Հայկական բժշկական ինստիտուտ
2014 թ. ապրիլի 8-ին, ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկեց բազկամարտի մրցաշարը: Մրցանակային հորիզոնականները բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին հորիզոնական` Արմեն Ամիրշադյան, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարան
2-րդ հորիզոնական` Մարատ Շեխոյան, Հայկական բժշկական ինստիտուտ
3-րդ հորիզոնական` Վլադիմիր Քոսյան, Հայկական բժշկական ինստիտուտ
|