ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Որակի ապահովման ոլորտում փորձառու մասնագետի ընտրման մրցույթ պայմանագրային հիմունքներով խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով

Երևանի Մովսես Խորենացու անվ. համալսարանը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» բաղադրիչի շրջանակներում Որակի ապահովման կենտրոնի անձնակազմի որակի ապահովման ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրության նպատակով 10 օրյա վերապատրաստումներ կազմակերպելու համար հայտարարում է համապատասխան մասնագետի ընտրության մրցույթ: Մրցույթին կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, բուհական համակարգում դասավանդման առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ ունեցող և որակի ապահովման ոլորտում որոշակի փորձ կուտակած մասնագետները: Բոլոր հետաքրքրվող անձանց խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրությունը (CV) մինչև ս.թ. ապրիլի 28-ը, ժ. 12:00 հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ movuni@mail.ru կամ ինքնակենսագրականով անձամբ բուհ ներկայանալ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Տերյան 105, V մասնաշենք, Մովսես Խորենացու անվ. համալսարան:

            Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010-52-05-41 կամ 091-41-15-30

18.04.2014