ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԲՈւՀԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

 

ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈւ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Մովսես Խորենացու անվան համալսարանն իրականացնում է ‘Կրթության մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության ծրագիր (Պետական հավատարմագիր N 117): Համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները, որոնք բոլորն էլ հավատարմագրված են և շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ`

  • Բանասիրական (հայոց լեզու և գրականություն, բանասերի, լեզվաբանի, գրականագետի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորումներով)
  • Օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներ, բանասեր, սինխրոն թարգմանիչներ)
  • Կիրառական մաթեմատիկա (ԷՀմ և ծրագրավորում, կոմպյուտերային գործ, ծրագրավորողներ անգլերեն լեզվի խորացված ուսուցումով, համակարգչային գրաֆիկա, ԷՀՄ և ծրագրավորման օգտագործումը բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառություններում տեսական մաթեմատիկայի կիրառությունները մեխանիկայում, ինժեներ մեխանիկ)
  • Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (տարրական դասարանների դասվարներ, մանկական հոգեբանություն, դեֆեկտոլոգիա, բժշկագիտություն և երեխաների առողջության պահպանման հիգիենա)
  • Համաշխարհային տնտեսագիտություն (տնտեսագիտության տեսություն, տնտեսության մոդելավորում, տնտեսական քաղաքականություն և մենեջմենթ, միջազգային տնտեսագիտություն, մարքեթինգ, ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվում և աուդիտ, բիզնեսի կազմակերպում)
  • Իրավագիտություն (քրեաիրավագիտական, քաղաքացիաիրավագիտական)

Համալսարանում սովորող ուսանողների ճնշող մեծամասնությունը Հայաստանից են: Սովորում են նաև արտասահմանցի թվով 130 ուսանողներ (Սիրիա, Վրաստան, Ռուսաստան, Աբխազիա):

das das1
Դասավանդում են 64 դասախոսներ, որոնցից 38-ը ունեն գիտական աստիճան (ակադեմիկոս, գիտ. դոկտորներ, թեկնածուներ): Համալսարանի դասախոսների հեղինակությամբ հրատարակվել են բազմաթիվ գիտական հոդվածներ և մենագրություներ: 1999թ. հոկտեմբերի 27-29-ը Երևանում տեղի ունեցավ Միջազգային խոշոր գիտական կոնֆերանս, որի կազմակերպիչներն էին 1. Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը, 2. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, 3. ՀԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը: Կոնֆերանսը կրում էր ՙԲնագիտության կիրառական և մաթեմատիկական տեսակետներ՚ վերնագիրը (ծրագիրը կցվում է): 2000թ-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին Հայաստանի ՙՈւսանողական դատ՚ միջբուհական մրցույթին և, գրավելով առաջին տեղը, արժանացավ գլխավոր մրցանակին, որի մասին գրվեց հանրապետության թերթերում և ցուցադրվեց հեռուստատեսությամբ: 2004թ-ին հավատարմագրվել են բուհի բոլոր մասնագիտությունները: Այսօր բուհը ամբողջությամբ հավատարմագրված է և բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ (այն համարժեք է ՀՀ պետական բուհերին տրված դիպլոմներին և համարվում է պետական ավարտական փաստաթուղթ ՀՀ բոլոր պետական և բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքի անցնելու համար):2004թ.-ին բուհը ձեռք է բերել սեփական մասնաշենք: 2005թ-ին բուհը հրավիրվել է մասնակցելու Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ միջազգային համագործակցության ֆորումին: 2005թ-ին Մովսես Խորենացու անվան համալսարանը Շվեյցարիայում կազմակերպված Ժնևի 9-րդ կոնֆերանսում արժանացել է ոսկե մեդալի: Բուհում հրատարակվում է. ա. ՙՄովսես Խորենացի՚ գիտական հանդեսը բ. ՙՓյունիկ՚ ամսաթերթը (ՈՒԽ ուժերով): Համալսարանի ղեկավարությունը և գիտխորուրդը մշակել են առաջիկա մի քանի տարիների գիտական հիմնական ուղղությունները, որոնք ներառում են.

  1. Բարձրագույն կրթության դասավանդման և մեթոդիկայի խնդիրներ և արդիականացում (այդ թվում նաև ուսանողների ստուգումների և ատեստացիաների ձևերի մշակում):
  2. Բնական գիտությունների մաթեմատիկական մեթոդների և մոդելների կիրառման հիմնահարցերը:
  3. Հաշվողական տեխնիկայի, ԷՀՄ և ծրագրավորման, ինչպես նաև բարձրագույն տեխնոլոգիաների կիրառումների ապահովում:
  4. Շուկայական հարաբերությունների ձևավորման և զարգացման պայմաններում տնտեսական ճյուղերի առաջընթացի հիմնահարցերը:
  5. Մանկավարժական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտների արդիականացման հիմնախնդիրներ, զարգացման հեռանկարներ:
  6. Օտար լեզուներ ուսուցման կատարելագործում և դասավանդման նոր մեթոդների կիրառում:
  7. Բուհի տարեկան բյուջեն գոյանում է ուսման վարձերից: Համալսարանը ֆինանսական օգնություն որևէ կազմակերպությունից երբևիցէ չի ստացել: Մի քանի կազմակերպություններից որպես նվերներ ստացվել են դասագրքեր և այլ գրականություն: Համալսարանի բոլոր ֆակուլտետներում սովորում են անգլերեն լեզու առարկան: