ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՆԱԽԱԲԱՆ

Սիրելի ուսանողներ, Մովսես Խորենացու անվան համալսարանում 2008թ.-ից ուսուցումը կազմակերպում է կրեդիստային համակարգով՝ նպատակ ունենալով աստիճանական անցում կատարել ուսման կազմակերպման ուսանողամետ համակարգին, որտեղ ուսման գործընթացի կենտրոնում ուսանողն է՝ իր անհատական կրթական կարիքներով, նախասիրություններով և ունակություններով, ապահովելով ուսումնառության ճկուն ձևերի և անհատական կրթական հետագծերի իրականացման լայն հնարավորություն։ Կրեդիտային համակարգի ներդրմամբ զգալիորեն բարելավվել է Ձեզ առաջարկվող կրթական ծրագրերի կաոուցվածքը և աշխատածավալը, հիմնավորված կերպով թեթևացվել լսարանային բեռնվածությունը, կրճատվել դասավանդվող առարկաների քանակը՝ իրատեսական նախադրյալներ ստեղծելով ձեր ինքնուրույն ուսումնական աշխատանքի հնարավորությունները մեծացնելու, ուսումնական ծրագրերը լավագույնս յուրացնելու և դրանցով սահմանված կրթական արդյունքները ձեռք բերելու համար։ Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգն ամբողջությամբ համա-տեղելի է Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) հետ, ինչը նորաստեղծ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ձեր ակադեմիական շարժունության (ուսանողական փոխանակումներ, ուսումնառության ժամանակահատվածներ օտարերկրյա բուհերում, կրթության շարունակում ավելի բարձր աստիճանում և այլն) ընդլայնման և որակավորումների ճանաչման դյուրացման գրավականն է։ Իսկ դա կբարձրացնի ձեր ծառայունակությունը և կընդլայնի մասնագիտական աշխատուժի գլոբալ շուկայում աշխատանք գտնելու հնարավորութ-յունները։ Անշուշտ, կրեդիտային համակարգի ներդրումը համալսարանում մեկնարկած լայնամասշտաբ կրթական բարեփոխումների սկիզբն է միայն, բարեփոխումներ, որոնք պայմանավորված են ոչ միայն Բոլոնիայի գործընթացի պահանջների ձևական կատարմամբ, այլև համալսարանում ծրագրային բարձր չափորոշիչների պահպանման և ուսման որակի բարձրացման նպատակադրությամբ, ինչի հիմնական չափանիշը մեր շրջանավարտների մասնագիտական աշխատանքով ապահովվածությունն է։ Համալսարանը տարեցտարի խորացնելու և ըևդլայնելու է կրեդիտային համակարգի գործառույթները՝ ձեզ համար կրթական ընտրության առավել րնդլայնված հնարավորությունեեր ապահովելու նպատակով։ Սույն տեղեկանքը պարունակում է ձեզ համար օգտակար տեղեկատվություն կրեդի¬տային համակարգի հիմնադրույթների, ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքևերի ստուգման ու գնահատման նոր կարգի, ձեզ առաջարկվող կրթական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների վերաբերյալ: Ռեկտոր՝ Ա.Ս.Աղաբաբյան

1. Կրեդիտային համակարգի հիմնադրույթները

Կրեդիտային համակարգը ուսումևակաև գործընթացի կազմակերպման, ակա-դեմիական Կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է, որտեղ համապատասխան որակավորումը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված Կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և բանակի ձեռքբերումից հետո։ Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգը միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում Է 60 ECTS կրեդիտ։ Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների չափման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ փոխանցումը դյուրացնելու համար։ ECTS համակարգի կարևորագույն հատկանիշներն են.

ECTS կրեդիտը դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ելքային կրթական արդյունքները ձեռք բերելու համար ուսանողից պահանջվող ուսումնառության ժամա¬քանակով արտահայտված բեռնվածքի չափման համընդունելի միավոր է, որը տրվում է ուսանողին դասընթացով նախանշված կրթական արդյունքների դրական գնահատումից հետո։ ECTS կրեդիտի կարևորագույն հատկանիշներն են.

2. Ուսանողի ուսումնական բեռնվածությունը ն բակալավրի ծրագրի աշխատածավալը

1. Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրի կրթական աստիճանում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է 1800 ժամ, որը հա¬մարժեք է 60 ECTS կրեդիտի։ 2. 1 ECTS կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտա– լսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ 3. Ուսումնական տարվա տևողությունը 40 շաբաթ է, որից 32-ը տրամադրվում է ուսումնական պարապմունքներին։ Ուսումնական գործընթացը կազմակերպ¬վում է 2 կիսամյակով՝ աշնանային և գարնանային։ Ըստ այդմ, կիսամյակի ուսումնական պարապմունքների տևողությունը սահմանվում է 16 շաբաթ, բացի ուսումնառության 8-րդ՝ վերջին կիսամյակից, որի տևողությունը 8 շաբաթ է։ 4. Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի։ 5. Բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը կազմում է 24-30 ժամ։ 6. Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում՝ 60 կրեդիտ։ 7. Ուսման բարձր աոաջադիմություն ցուցաբերած ուսանողը որոշ դեպքերում սահմանված կարգով կարող է ստանձնել լրացուցիչ ուսումնական բեռնվա-ծություն։ 8. Բակալավրի կրթական ծրագրի ուսումնական լրիվ աշխատածավալը 240 կրե¬դիտ է։

3. Դասընթացները ե կրթական մոդուլները

1. Ուսումնական ծրագրում (պլանում) ներառված դասընթացները կամ կրթական մոդուլները ներկայացվում են հատկացված կրեդիտների նշումով։ 2. Մեծածավալ դասընթացները բաժանված են 1 կիսամյակ տևողությամբ առանձին կրթական մոդուլների։ 3. Դասընթացները (կրթական մոդուլները) իրենց յուրացման բնույթով բաժանվում են 2 հիմնական խմբի ՝ ա) պարտադիր դասընթացներ՝ ամրագրված որոշակի կիսամյակներում, բ) կամընտրական դասընթացներ, որոնք առաջարկվող ցանկից ընտրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման կիսամյակը կարող է լինել ինչպես ամրա¬գրված, այնպես էլ ազատ։

4. Բակալավրի կրթական ծրագիրը և ավարտական պահանջները

4.1. Ուսումնական ծրագիրը Բակալավրի ուսումնական ծրագիրը ներառում է հինգ հիմնական կրթամաս՝ ընդհանուր հումանիտար և սոցիալ-անտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև կրթական այլ մոդուլներ։ Ծրագրի ընդհանուր կառուցվածքը բերված է ստորև.

Կրթամաս

Կրեդիտներ

Դասընթաց–մոդուլների քանակը

Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական պարտադիր կամընտրական

36

32 4

12

10 2

Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական

8

4

Ընդհանուր մասնագիտական կուրսային աշխատանքներ

176 4

35 2

Կրթական այլ մոդուլներ

20

3

ԸՆԴԱՄՆԸ

240

56

Ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը ծրագրում ըստ ուսումնական տարիների սահմանափակված է հետևյալ չափաքանակներով.

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

4-րդ տարի

30 ժամ*

28 ժամ*

26 ժամ

24 ժամ

Ուսումնական կիսամյակի համար սահմանված է 20-շաբաթյա տևողությունը, որից 16-ը հատկացվում է տեսական ուսուցման, իսկ 4-ը՝ քննաշրջանի համար։ Ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում՝ 60 կրեդիտ։ Ուսումնական ծրագրի լրիվ աշխատածավալը համապատասխանում է 240 կրեդիտի։

Մոդուլ

Կրեդիտ

Կիսամյակ

Գնահատման ձևը

Պրակտիկա 4 6 ստուգաարք
Ամփոփիչ մասնագիտական քննություն 4 8 քննություն
Ավարտական աշխատանք 12 8 քննություն

4.2. Ավարտական պահանջները 4.2.1. Ընդհանուր ավարտական պահանջներ 1. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողը պետք է հաջողությամբ լրացնի 240 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (ներառյալ կուրսային աշխատանքները և պրակտիկաները), որոնց համար հաշվարկված հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) պետք է կազմի առնվազն 8,00՝ ներառյալ 4 կրեդիտ արժեքով մասնագիտական ամփոփիչ քննությունը և 12 կրեդիտ արժեքով ավարտական աշխատանքը։ 2. Բոլոր ուսանողները, մասնագիտությունից անկախ, պետք է կուտակեն 36 կրեդիտ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթամասից (այդ թվում՝ 4 կրեդիտ՝ կամընտրական դասընթացների առաջարկվող ցանկից), 8 կրեդիտ՝ մաթեմատիկական ե բնագիտական դասընթացների կրթամասից և առնվազն 20 կրեդիտ՝ պրակտիկայից և եզրափակիչ ատեստավորման ձևերից։ 4.2.2. Մասնագիտական ավարտական պահանջներ Մնացած 176 Կրեդիտների բովանդակային կազմր սահմանվում է ելնելով մասնագիտական ծրագրի ելքային կրթական արդյունքներով սահմանված մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման պայմանից։

5. Գիտելիքների ստուգման և գնահատման համակարգը

5.1. Համակարգի հիմնադրույթներր  1. Մովսես Խորենացու անվան համալսարանում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որի կիրարկման հիմնական նպա¬տակներն են. ա) ուսումնական կիսամյակի ընթացքում գիտելիքների անընդհատ ստուգման և գնահատման օգնությամբ կազմակերպել ուսումնառության համաչափ աշխա¬տանքային գործընթաց, խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը և բարելավել դասահաճախումները, բ) անհատական առաջադրանքների և ընթացիկ ստուգումների (քննությունների) օգնությամբ բարելավել դասընթացի արդյունարար գնահատման արժանահա-վատությունն ու օբյեկտիվությունը գիտելիքների գնահատման ընթացքում հաշվի առնելով ուսումնական գործընթացի մի շարք բաղադրիչներ և դրանց կարևորության աստիճանը։ 2. Գիտելիքների ստուգումը և գնահատումը պարունակում են հետևյալ բաղադրիչ¬ները ա) ուսումնական գործընթացին ուսանողի մասնակցության աստիճանի գնահա¬տում դասահաճախումների հաշվառման օգնությամբ, բ) դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների և ծրագրով նախատես¬ված անհատական առաջադրանքների կատարման և յուրացման ընթացիկ ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ընթացիկ քննություններ կամ ստուգումներ), գ) ամբողջ դասընթացի կամ ուսումնական մոդուլի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, դ) ստուգման արդյունքների ինտեգրում՝ դասընթացին ուսանողի մասնակցու¬թյան աստիճանի, ընթացիկ և եզրափակիչ գնահատումների հիման վրա դասընթացի (կրթական մոդուլի) արդյունարար գնահատականի ձևավորում։ 5.2. Գնահատման մեթոդաբանությունը 1. Ելնելով մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (կրթական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորման մեջ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 2 խմբի. ա) եզրափակիչ գնահատումով դասընթացներ, բ) առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ. Յուրաքանչյուր կիսամյակային քննաշրջանում ներառված են եզրափակիչ գնահատումով առավելագույնը 4 մասնագիտական դասընթաց, բացառու¬թյամբ առաջին կիսամյակի, որտեղ այդ դասընթացների քանակը սահմանա¬փակվում է 3-ով։ 2. Եզրափակիչ գնահատումով դասընթացը քննաշրջանի ընթացքում անցկացվող եզրափակիչ քննության հետ մեկտեղ նախատեսում է 2 ընթացիկ (միջանկյալ) քննություն։ Ընթացիկ քննությունները պարտադիր կերպով անց են կացվում գրավոր, իսկ եզրափակիչ քննության ձևը դասընթացը կազմակերպող ամբիոնի առաջարկությամբ հաստատում է ֆակուլտետի դեկանը։ 3. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամյակի ընթացքում ուսումնական նյութի յուրացման աստիճանը որոշող 4 ընթացիկ ստուգումների (գնահատումների) արդյունքներով։ Ընթացիկ ստուգումներն անց են կացվում կարճ հարցումների, փոքրածավալ գրավոր/ստուգողական աշխատանքների, անհատական առաջադրանքների (ռեֆերատ, էսսե և այլն) և նման կարգի այլ հանձնարարությունների կատարողականի ստուգման միջոցով։ Ընթացիկ ստուգման ձևն ընտրում է դասընթացը կազմակերպող ամբիոնը։ 4. Եզրափակիչ զնահաառւմով դասընթացից (ուսումնական մոդուլից) ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը/միավորը (Գարդ) ձևավորվում է կիսամյակի ընթացքում ըստ հետևյալ բաղադրամասերի. ա) դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության աստիճանից՝ Գմաս., որը լիարժեք իրականացնելու դեպքում ուսանողը վաստակում է 4 միավոր։ Դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության աստիճանը գնահատվում է հետևյալ սանդղակով.

Աղյուսակ 1.

Մասնակցության աստիճանը (%)

Հատկացվող միավորը

90-100

4

80-90

3

70-80

2

60-70

1

<60

0

բ) ուսուցանվող նյութի՝ ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 2 ընթացիկ (միջանկյալ) քննությունների արդյունք¬ներից ( ), որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 4 միավոր, գ) եզրափակիչ քննության արդյունքից (Քեզր.), որը կարող է գնահատվել մինչև 8 միավոր։ Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ :

Ըստ այդմ, եզրափակիչ գնահատումով դասընթացն ունի գնահատման հետևյալ սխեման, որտեղ տրված են գնահատման առանձին բաղադրամասերի համար սահմանված հնարավոր առավելագույն միավորները (բոլոր բաղադրամասերը գնահատվում են ամբողջ միավորներով).

Աղյուսակ 2.

Գնահատման բաղադրամասը

Գմաս.

Սընթ.1

Սընթ.2

Սընթ.3

Գարդ.

Միավորը

4

4

4

8

20

Օրինակ, եթե ուսանողի մասնակցությունը դասընթացին գնահատվել է 3 միա­վոր, դասընթացի համար նախատեսված 2 ընթացիկ ստուգումներից նա վաս­տակել է համապատասխանաբար  3 և 4 միավորներ, ապա այդ դասընթացի արդյունարար գնահատականը կլինի Գարդ.= 3 + 3 + 4 + 6 =16: 5. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացից (ուսումնական մոդուլից) ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը/միավորը (Գարդ.) ձնավորվռւմ է կիսամյակի ընթացքում ըստ հետևյալ բադադրամասերի` ա) դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության աստիճանից՝ Գմաս., որը լիարժեք իրականացնելու դեպքում ուսանողը կարող է վաստակել 4 միավոր։ Մասնակցության աստիճանը գնահատվում է համաձայն աղյուսակում բերված սանդղակի։ բ) ուսուցանվող նյութի՝ ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 4 ընթացիկ ստուգումների այպյունքներից ( ), որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 4 միավոր։ Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ Գարդ.= Գմաս. +  Ըստ այդմ, առանց եզրափակիչ գնահատման դասընթացն ունի գնահատման հետևյալ սխեման, որտեղ տրված են գնահատման առանձին բաղադրամասերի համար սահմանված հնարավոր առավելագույն միավորները (բոլոր բաղադրա¬մասերը գնահատվում են ամբողջ միավորներով).

Աղյուսակ 3.

Գնահատման բաղադրամասը

Գմաս.

Սընթ.1

Սընթ.2

Սընթ.3

Գարդ.

Միավորը

4

4

4

4

20

Օրինակ, եթե ուսանողի մասնակցությունը դասընթացին գնահատվել է 2 միա­վոր, դասընթացի համար նախատեսված 4 ընթացիկ ստուգումներից նա վաս­տակել է համապատասխանաբար 3, 2, 3 և 4 միավորներ, ապա այդ դասընթացի արդյունարար գնահատականը կլինի Գարդ.= 2 + 3 + 2 + 3 + 4=14: 6. Դասընթացների գնահատման վերը նկարագրված եղանակները կիրառվում են միայն մասնագիտական կրթամասի բաղկացուցիչ դասընթացների (ուսում¬նական մոդուլների) գնահատման համար։ Հումանիտար ու սոցիալ–տնտեսագիտական և մաթեմատիկական ու բնագիտական կրթամասերի բաղկացուցիչ դասընթացների գնահատումն իրականացվում է ավանդական եղանակով (ստուգարք կամ 20 միավորանոց սանդղակով գնահատվող եզրա¬փակիչ քննություն)։ Պրակտիկաները գնահատվում են ստուգարքի ձևով։ 7. Քննության գնահատականը հրապարակելու պահից ուսանողն իրավունք ունի այն գանգատարկելու գնահատումն իրականացրած դասախոսին կամ քննական հանձնաժողովին, իսկ վերջինիս հետ անհամաձայնության դեպքում՝ երկօրյա ժամկետում դիմելու դասընթացը կազմակերպող ամբիոնի վարիչին, այնուհետև նաև ֆակուլտետի դեկանին։ 5.3. Կիրարկման ըևթացակարգր 1. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումների ենթակա ուսումնական նյութի բովան-դակությունը, քննությունների ձևերը, հարցաշարերը և ժամանակացույցը, ինչ¬պես նաև գնահատման մեթոդներն ու չափանիշներն ուսանողներին տրամադրվում են նախապես (կիսամյակի առաջին 2 շաբաթվա ընթացքում)։ 2. Ընթացիկ և եզրափակիչ քննությունների ժամանակացույցները կազմվում են ֆակուլտետների և հաստատվում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից։ Քննությունների հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը հանձնվում է ուսումնամեթոդական վարչություն։ 3. Ընթացիկ քննություններն անց են կացվում ուսումնառության կիսամյակի 7-8-րդ և 15-16-րդ շաբաթներում (8-րդ կիսամյակում՝ 4-րդ և 8֊րդ շաբաթներում)։ Ընթացիկ քննության օրը ուսանողն ազատվում է դասերից։ 4. Ընթացիկ ստուգումներն անց են կացվում յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ (8-րդ կիսամյակում՝ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ)։ Ընթացիկ ստուգումն անց է կացնում տվյալ առարկան դասավանդող դասախոսը՝ առարկայի՝ դասացուցակով հատկացված ժամերին (ուսանողը դասերից չի ազատվում)։ 5. Եզրափակիչ քննություններն անց են կացվում կիսամյակային քննաշրջան¬ներում՝ 17-20-րդ շաբաթներում (8-րդ կիսամյակում՝ 9-10-րդ շաբաթներում)։ 5.4. Գնահատման սանդղակը և նշագրումը 1. Մովսես Խորենացու անվան համալսարանում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում Է գնահատականների 20 միավորանոց սանդղակը, որր ներկայաց¬ված է ստորև.

Աղյուսակ 4.

Միավորը

Գնահատականը

18-20

«Գերազանց»

13-17

«Լավ»

8-12

«Բավարար»

0-7

« Աեբա վար ար»

0

«Չևեր կայացած»

-

«Ստուգված» «Չստուգված»

Ուսանողի ստուգարքային գրքույկում և դասընթացի քննական ամփոփագրում արդյունարար միավորի հետ մեկտեղ փակագծերում նշվում է նաև համա¬պատասխան գնահատականը (օրինակ՝ 18 (<գերազ.>)): 2. Դասընթացներից, որոնցից ուսանողը վաստակել Է 8-ից ցածր արդյունարար միավոր կամ գնահատվել է <չստուգված>, կրեդիտներ չեն տրվում։ <Ստուգ¬ված> գնահատման դեպքում ուսանողի օգտին վարկանիշային միավորներ չեն գրանցվում, հետևապես այն չի ազդում ուսանողի միջին որակական գնահա¬տականի վրա։

6. Ուսանողի ակադեմիական տեղեկագիրը

1. Ուսանողի ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշներն ուսման որոշակի ժամանակահատվածի կամ ողջ շրջանի ընթացքում վավերագրելու համար Մովսես Խորենացու անվան համալսարանում ֆակուլտետները յուրաքանչյուր ուսանողի համար, նրա ընդունման պահից սկսած, վարում են ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են ուսանողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, վաստա¬կած Կրեդիտները և ստացած արդյունարար գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների։ Տեղեկագիրն արտացոլում է ուսանողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։ 2. Ուսանողի վաստակած կեդիտները վավերագրվում և կուտակվում են նրա ակադեմիական տեղեկագրում և մնում ուժի մեջ նրա ուսումնառության ողջ ընթացքում՝ անկախ ուսումնառության ընդհատումից կամ ուսումնական ծրագրի հետագա հնարավոր փոփոխություններից։ 3. Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչն ուսման տվյալ ժամանակահատ¬վածն ուսանողի առաջադիմությունն ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները՝ – գումարային կրեդիտների քանակը, – գնահատված կրեդիտների քանակը, – վարկանիշային միավորները, – միջին որակական գնահատականը. 4. Գումարային կրեդիտը (Կ) կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի վաստակած կրեդիտների գումարն է։ 5. Գնահատված կրեդիտը (ԳԿ) գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված գնահատականներով. ԳԿ =Կրեդիտi : 6. Վարկանիշային միավորը (ՎՄ) յուրաքանչյուր կրեդիտի համար ուսանողի ստացած գնահատականների գումարն է, որը հաշվարկվում է որպես առանձին դասընթացների (մոդուլների) գնահատված կրեդիտների և դրանց արդյունարար գնահատականների արտադրյալների գումար. ՎՄ=Կրեդիտi x Գարդi, որտեղ Գարդi -ը տվյալ ուսումնական մոդուլից ստացված արդյունարար գնահատականն է (օրինակ, եթե 5 կրեդիտանոց դասընթացը գնահատվել է 12, ապա տվյալ դասընթացից վարկանիշային միավորը հավասար է 5 կրեդիտ x 12 = 60՝ 100 հնարավորից)։ 7. Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կեդիտներով կշռված գնահատականների միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կեդիտների գումարի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ). 8. Հաշվառվում և ակադեմիական տեղեկագրում գրանցվում եև կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և արդյունարար (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկաևիշային միավորները և ՄՈԳ-երը։

7. Ուսման առաջադիմությունը

1. Ըստ ուսման առաջադիմության՝ ուսանողները դասակարգվում են առաջա¬դիմող, փորձաշրջանի կարգավիճակում զտնվող և հեոացման ենթակա։ 2. Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե՝ ա) կիսամյակում ունի 30 կրեդիտ միջին ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), բ) հավաքել է տվյալ կիսամյակի համար ուսումնական ծրագրով սահմանված բոլոր պարտադիր դասընթացների Կրեդիտները, գ) ապահովել է բակալավրի կրթական աստիճանում ուսանողի համար սահ-մանված կիսամյակային ՄՈԳ-ի 8,00 նվազագույն շեմը։ 3. Ուսանողը համարվում է փորձաշրջանի կարգավիճակում, եթե չի բավարարել նախորդ կետում նշված երեք պայմաններից որևէ մեկը։ 4. Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվում ուղղելու թերացումներն ու բացթողումները և բարձրացնելու ուսման առաջադիմությունը ծրագրի նվազագույն պահանջներին համապատասխան։ 5. Բակալավրի կրթական ծրագրի համար փորձաշրջանի տևողությունը համ¬ընկնում է ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանին։ 6. Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը համարվում է հեռացման ենթակա, եթե սահմանված ժամմկետում դուրս չի գալիս այդ կարգավիճակից։ 7. Միևնույն կրթական ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածու¬թյուն ունեցող ուսանողների ակադեմիական առաջադիմությունները համեմատվում են (ուսանողական նպաստներ, պետական, ներբուհական և այլ տեսակի կրթաթոշակներ հատկացնելիս) նրանց վարկանիշային միավոր¬ների օգնությամբ։ 8. Ուսանողի բացարձակ առաջադիմությունը չափվում է միջին որակական գնահատականով.

8. Դասընթացի վերահանձնումը և կրկնումը

1. Դրական գնահատված դասընթացի քննության/ստուգման կրկնում (վերահանձնում) չի թույլատրվում։ 2. Հարգելի պատճառներով բացակայության դեպքում բաց թողնված դասաժամերը հաշվի չեն առնվում դասընթացին ուսանողի մասնակցության աստիճանը որոշելիս, եթե այն հավաստող սահմանված կարգի բժշկական տեղեկանքը ներկայացվում է հաճախումները վերսկսելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 3. Քննությանը կամ ստուգմանը չներկայանալը համարվում է հարգելի միայն 2 աշխատանքային օրվա ընթացքում դեկանատում գրանցված սահմանված կարգի բժշկական տեղեկանքի կամ դիմումի առկայության դեպքում։ 4. Հարգելի պատճառով ընթացիկ քննությանը կամ ստուգմանը չներկայացած ուսա¬նողն այն կարող է վերահանձնել մինչն հաջորդ ընթացիկ քննությունը/ստուգումն ընկած ժամանակահատվածում՝ նախապես այն համաձայնեցնելով դեկանատի/ պարապող դասախոսի հետ։ 5. Հարգելի պատճառներով եզրափակիչ քննությանը չներկայացած ուսանողը դեկանատի թույլտվությամբ քննաշրջանի ընթացքում կարող է վերահանձնել այն։ 6. Եզրափակիչ քննությունից «անբավարար» գնահատական ստացած կամ անհար¬գելի պատճառներով դրան չմասնակցած ուսանողը ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանում կարող է վերահանձնել այն, եթե տվյալ դասընթացից նրա արդյունարար գնահատականը ցածր է «բավարար» գնահատականից։ 7. Սահմանված ժամկետներում ընթացիկ ստուգումներն անհարգելի պատճառով չհանձնած կամ արդյունարար նվազագույն 8 միավորը չհավաքած ուսանողներն իրավունք ունեն դրանք լրացնելու և հանձնելու ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանում, սակայն չեն կարող վաստակել ավելի, քան անցողիկ 8 միավորը։ 8. Հաջողությամբ հանձնված դասընթացների կրեդիտները կուտակվում են ուսանողի ակադեմիական տեղեկագրում և մնում ուժի մեջ՝ անկախ կիսամյակում ցածր առաջադիմությամբ պայմանավորված ուսման ընդհատման հանգամանքից։ 9. Կրեդիտների կուտակման գործառույթի շնորհիվ վերանում է տարբեր պատճառնե¬րով ուսումնառությունն ընդհատած և այն վերսկսող ուսանողի կողմից կիսամյակը ամբողջությամբ կրկնելու անհրաժեշտությունը։

9. Ծրագրի եզրափակիչ ատեստավորումը

1. Ուսանողի կողմից ծրագրի ընդհանուր կրթական արդյունքներին համապատաս¬խան կարողությունների ն հմտությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտա¬կան աշխատանքի (նախագիծ, ատենախոսություն և այլն) կատարումով և պաշտպանությամբ և ծրագրի ավարտից հետո կազմակերպվող մասնագիտական ամփոփիչ քննությամբ, որը չի կրկնում կիսամյակային քննություններով հաստատ¬ված կրթական արդյունքների գնահատումները։ 2. Ավարտական աշխատանքի թեման ընտրվում և հաստատվում է ավարտական ուստարվա առաջին 2 շաբաթների ընթացքում։ Աշխատանքը կատարվում է ավար-տական ուստարվա ընթացքում։ 3. Ավարտական աշխատանքի պաշտպանության կազմակերպման համար հատկաց¬վում են ուսումնառության վերջին 4 շաբաթները, որոնց ընթացքում նախատեսվում է. ա) Աշխատանքի ներկայացումը մասնագիտացնող ուսումնական կառույցի (ամբիոնի) քննարկմանը։ Աշխատանքի հետ ներկայացվում է գիտական ղեկավարի կարծիքր, որր ներառում է կատարված աշխատանքի վերաբերյալ գրական եզրակացություն։ բ) Ավարտական աշխատանքի նախնական քննարկում մասնագիտացնող ամբիո¬նում աշխատանքի հեղինակի մասնակցությամբ։ էական դիտողությունների առկայության դեպքում բակալավրի աստիճան հայցողը պարտավոր է երկշաբաթյա ժամկետում լրամշակել աշխատանքը և լրացուցիչ քննարկման ներկայացնել այն։ Դրական եզրակացության դեպքում մասնագիտացնող ամ¬բիոնի կողմից աշխատանքը երաշխավորվում է պաշտպանության։ գ) Մասնագիտացնող ուսումնական կառույցի (ամբիոնի) կողմից աշխատանքը գրախոսության ուղարկելու կազմակերպում։ դ) Ավարտական աշխատանքի պաշտպանություն պետական քննական հանձնա-ժողովի նիստում և բակալավրի աստիճանի շնորհում։ 4. Ավարտական աշխատանքի պաշտպանության ե մասնագիտական ամփոփիչ քննու¬թյան գնահատումը կատարվում է աղյուսակ 4-ում ներկայացված 20 միավորանոց սանդղակով։ 5. Ավարտական աշխատանքի գնահատման ընդհանուր որակական չափանիշների համար սահմանված են գնահատման միավորների հետևյալ չափաքանակները.

Աղյուսակ 5

Թիվ

Չափանիշ

Առավելագույն միավորը

1

Ներկայացման որակը

6

2

Ձևակերպման որակը

6

3

Կատարման ինքնուրույնության աստիճանը

6

4

Արդիականությունը/նորույթը

2

Ընդամենը

20

10. Կրեդիտների փոխանցումը

1. Այլ բուհերից բակալավրի կրթական ծրագիր կրեդիտները փոխանցելի են առանձին դասընթացների, դասընթացների խմբի կամ ուսումնառության որոշակի շրջանների տեսքով։ Փոխանցումը կատարվում է ուսանողի հայտի հիման վրա՝ երկու բուհերի փոխադարձ համաձայնությամբ՝ ECTS կրեդիտների փոխանցման կանոնների պահպանմամբ։ 2. Այլ ուսումնական ծրագրից Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրի ուսումնական ծրացիր կրեդիտներ կարող են փոխանցվել, եթե՝ ա) դրանց բովանդակությունները միանման են, բ) կան բովանդակային ոչ էական տարբերություններ, գ) առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթական արդյունքները համարժեք են։ 3. Այլ բուհում Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողի ուսումնառության որոշակի շրջանի (կիսամյակ, ուս¬տարի) անցկացման դեպքում այդ ժամանակահատվածի ուսումնառության ծրագի¬րը դառնում է եռակողմ համաձայնագրի առարկա՝ ուսանողի, Մովսես Խորենացու անվան համալսարանի և ընկալող բուհի միջև։ 4. Կրեդիտների փոխանցման և ուսանողների միջբուհական փոխանակման գործընթացների կազմակերպման համար համալսարանն ունի ECTS-ի բուհական համա¬կարգող.

11. Ուսումնական խորհրդատուների ծառայությունը

1. Կրեդիտային համակարգով սովորող ուսանողներին ուսման գործընթացում օժանդակելու նպատակով ֆակուլտետը կազմակերպում է ուսումնական խորհրդա¬տուների (կուրատորների) ծառայություն, որում ընդգրկում են մասնագիտության ուսումնական ծրագրերին քաջատեղյակ մասնագետներ։ 2. Ուսումնական խորհրդատուն իրականացնում է խորհրդատվական ծառայություններ մեկ կամ մի քանի հարակից մասնագիտությունների գծով և հսկում իրեն կցված ուսանողների ուսումնական առաջընթացը՝ առաջինից մինչև ավարտական կուրս։ 3. Խորհրդատուն ներկայացնում է ուսանողների ուսումնական շահերը, ուսումնական գործընթացի հետ կապված տարաբնույթ հարցերի շուրջ նրանց համար պարբե¬րաբար կազմակերպում խմբային և անհատական խորհրդատվություններ։

12. Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսանողը պարտավոր է՝ – ծանոթանալ կրեդիտայրն համակարգով ուսուցման սույն կարգին և խստորեն հետևել դրա պահանջներին, – կատարել ուսումնական դասրնթացների և քննությունների համար սահմանված պահանջները, – կանոնավոր հաճախել իր ուսումնառության ծրագրում ընդգրկված բոլոր դասընթացներին։ 2. Ուսանողն իրավունք ունի՝ – ընտրելու տվյալ մասնագիտության (մասնագիտացման) ուսուցման համար Մովսես Խորենացու անվան համալսարանի կողմից առաջադրվող կամընտրական դասընթացներ՝ ուսումնական ծրագրի պահանջներին համապատասխան, – միջբուհական փոխանակման և/կամ ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակներում ուսումնառության որոշակի շրջան (կիսամյակ, ուստարի) ուսումնառելու այլ բուհում (ներառյալ՝ օտարերկրյա). – փոխադրվելու մեկ այլ բուհ (ներառյալ օտարերկրյա)՝ համաձայն ՀՀ Կառա-վարության սահմանած կարգի, – ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու ուսումնառությունը Մովսես Խորենացու անվան համալսարանում, համաձայն գործող կարգի, – հիմնավորված կերպով դիմելու և ստանալու իր ակադեմիական տեղեկագիրը՝ ավարտված ուսումնառության կամ ուսումնական ծրագրի չավարտված մասի համար, – բակալավրի սատիճանը և համապատասխան որակավորումը հաստատող պաշտոնական փաստաթղթի (դիպլոմի) հետ միասին անվճար ստանալու համաեվրոպական նմուշի դիպլոմի հավելված (հայերեն ն անգլերեն)՝ համաձայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշման։

13. Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսումնական օրացույցը

Աշնանային կիսամյակ

01 սեպտեմբերի – 23 հունվարի
Ուսուցման սկիզբ 01 սեպտեմբերի
1-ին փուլի ընթացիկ ստուգումներ 22-26 սեպտեմբերի
1-ին փուլի ընթացիկ քննություններ 13-24 հոկտեմբերի
2-րդ փուլի ընթացիկ ստուգումներ 20-24 հոկտեմբերի
3-րդ փուլի ընթացիկ ստուգումներ 17-21 նոյեմբերի
2-րդ փուփ ընթացիկ քննություններ 08-19 դեկտեմբերի
4-րդ փուփ ընթացիկ ստուգումներ 22-26 դեկտեմբերի

Կուրսային աշխատանքների և ստուգարքների հանձնում

22-26 դեկտեմբերի
Ուսուցման ավարտ 26 դեկտեմբերի
Քննաշրջան 29 դեկտեմբերի– 23 հունվարի
Ձմեռային արձակուրդներ 28 հունվարի– 08 փետրվարի

Գարնանային կիսամյակ

09 փետրվարի – 26 հունիսի
Ուսուցման սկիզբ 09 փետրվարի
1-ին փուլի րնթացիկ ստուգումներ 02-06 մարտի
1 -ին փուլի ընթացիկ քննություններ 23 մարտի -03 ապրիլի
2-րդ փուլի ընթացիկ ստուգումներ 30 մարտի-03 ապրիփ
3-րդ փուլի ընթացիկ ստուգումներ 27 ապրիլի-04 մայիսի
2-րդ փուլի ընթացիկ քննություններ 18-29 մայիսի
4-րդ փուլի ընթացիկ ստուգումներ 01-05 հունիսի

Կուրսային աշխատանքների ն ստուգարքների հանձնում

01-05 հունիսի
Ուսուցման ավարտ 05 հունիսի
Քննաշրջան 08-26 հունիսի

Ամփոփիչ մասնագիտական քննություն և ավարտական   աշխատանքի   պաշտպա­նություն

27 ապրիլի-30 մայիսի
Ամառային արձակուրդներ 01 հուլիսի-31 օգոստոսի

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲՈԼՈՆԻԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

            Բոլոնիայի գործընթացի նպատակն է Եվրոպական բարձրագույն կրթության ստեղծումն, որի շրջանակներում ուսանողները կարող են հեշտությամբ տեղա¬շարժվել` ունենալով որակավորումների ճանաչման երաշխիքներ: Բոլոնիայի հռչակագիրը` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ստեղծմանն ուղղված բարեփոխումների ծրագիր է և այն հայտնի է որպես Բոլոնիայի գործընթաց: Գործընթացի սկիզբը պաշտոնապես համարվում է 1999 թվականի հունիսի 19-ը, երբ Բոլոնիա քաղաքում գումարված հատուկ գիտաժողովի ընթացքում 29 Եվրոպական պետությունների կրթության նախարարներն ընդունեցին Բոլոնիայի հայտարարագիրը: Բոլոնիայի հռչակագրի դրույթների համաձայն` մինչև 2010թ. նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթության ընդհանուր եվրոպական տարածքի ստեղծում, որի հիմնական բաղադրիչներից մեկը պետք է հանդիսանա կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (Eurգpean Credit Transfer System-ECTS)` որպես բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման և կիրառման հիմնական մոտեցում: 2005 թվականից Հայաստանը նույնպես միացավ գործընթացին: Այս գործընթացի ուղենիշն է մոտեցնել բարձրագույն կրթությունը Եվրոպայում միասնական և փոխճանաչված համակարգի, որն ազգային բազմազան համակարգերը կընդգրկի կազմակերպական ընդհանուր շրջանակի մեջ: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում այն իրականացվում է բարեփոխումներով:  Յուրաքանչյուր բուհում պետք է ներդրվեն Եվրոպական համընդհանուր չափանիշներին համապատասխանող ուսուցման մեխանիզմներ: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների նպատակն է բարձրացնել ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, արդյունավետությունը: Բարձրագույն կրթության Եվրոպական միասնական տարածքին Հայաստանի ինտեգրումը ենթադրում է երկաստիճան կրթական մոդելի ներմուծում, կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպում, ուսանողի ազատ շարժունակության ապահովում և իհարկե որակի երաշխավորման համակարգի ստեղծում: Ուսումնական գործընթացի կազմակերպումն իրագործվում է ուսանողների գիտելիքների գնահատման և վերահսկման համակարգի կիրառում ենթադրող մոդուլային սկզբունքով: Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում ուսուցանվող կրթական ծրագրերի ու մասնագիտությունների դասավանդման ընթացքում գործում է կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ, մագիստրատուրա:

  1. Համալսարանում ստեղծվել է կրեդիտային համակարգի ներդրման հանձնաժողով:
  2. Անց են կացվել սեմինար պարապմունքներ թե́ ուսանողների և թե́ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, անցկացվել են անհատական հանդիպումներ  կրեդիտային համակարգի բաղադրիչների կազմավորման և ուսումնական գործընթացում ներդրման վերաբերյալ:
  3. Մշակվել է ուսանողի ուղեցույց կրեդիտային համակարգով գնահատման (մասնակցություն, ընթացիկ քննություններ, եզրափակիչ քննություններ, հանրագումարային արդյունք), ինչպես նաև մնացած բաղադրիչների գործառույթների վերաբերյալ:
  4. Բոլոր մասնագիտություններով մշակվել են կրեդիտային համակարգի սկզբունքներն ու բաղադրիչները ընդգրկող ուսումնական պլաններ, որոնք արդեն գործողության մեջ են դրված:
  5. Մշակվել են նոր գնահատման կարգի ներդրման երկու հարցաշար ուսանողների և դասախոսական կազմի համար:
  6. Մշակվել է ուսանողի առաջադիմության գնահատման վարկանիշային համակարգը, ինչպես նաև գնահատման համակարգի բաղադրիչները (Ծրագրային կրեդիտ, որակական կրեդիտ, վարկանիշային միավոր, ՄՈԳ):
  7. Ստեղծվել է որակի ապահովման կենտրոն:

Կրթության որակի կառավարման համակարգի ապահովման նպատակով մշակված են նորմատիվ և մեթոդաբանական հիմունքներ: Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպումը իրենից ներկայացնում է ուսումնական գործընթացի կազմակերպման, արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգ: Անհրաժեշտ քանակի կուտակումից հետո շնորհվում է համապա¬տասխան որակավորում: Կրեդիտային համակարգն ապահովում է ուսանողի ուսուցման գործընթացի անհատական նհարավորությունը: Ակադեմիական (ուսումնական) կրեդիտների համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգված ամբողջություն է, որի առանձին բաղադրիչներին հաջող յուրացումից հետո տրվում են ակադեմիական կրեդիտներ, որոնք և կուտակվում են ամբողջ ուսումնական գործընթացի ընթացքում: Բարձրագույն կրթության ուսումնական գործընթացում կրեդիտի` իբրև ուսումնական ծանրաբեռնվածության միավորի բաշխումը հիմնված է տարբեր հասկացությունների վրա` ներառյալ լսարանային ժամերը, արտալսարանային ժամերը, գրավոր աշխատանքները, թեստերը, մոդուլային գրավորներն և այլն: Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը նույնպես ձեռնամուխ է եղել կիրառել այս ուղղությամբ աշխատանքներ: Կրեդիտների համադրելիության ապահովման նպատակով մեր առջև խնդիր է դրվել վերանայել, նորացնել ուսումնական ծրագրերը և դրանց բովանդակությունը, համապատասխանեցնելով գործող ուսումնական պլաններին, ՀՀ-ում գործող կրթական չափանիշներին և Եվրոպական չափանիշներին: Կրեդիտային համակարգը ներմուծվել է անցյալ դարի 30-ականներին ԱՄՆ-ի կրթական համակարգում: Եվրոպայում կրեդիտային համակարգը ստացել է լայն տարածում, հատկապես վերջին տասնամյակում ECTS-ի` կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ստեղծման հետ: Կրեդիտային համակարգի ներդրումը հանգեցնում է հաշվառման ձևերի փոփոխության և կիսամյակների ընթացքում ուսանողների ուսումնական հաջողությունների ճանաչման: Կրեդիտների կիրառմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում ճշգրիտ կերպով որոշվում է կրեդիտների նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է որակավորման այս կամ այն աստիճան ձեռք բերելու, ուսումնական առարկաների և մոդուլների բովանդակությունը սահմանելու, պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկը կազմելու, ամեն մի առարկայի կրեդիտային արժեքը որոշելու և այլ նպատակների համար: Կրեդիտային համակարգի կիրառման ընթացքում բացակայում են ՙքարացած՚ ուսումնական պլանները, պարտադիր կազմավորված ուսումնական խմբերն ու հոսքերը: Կրթության որակի կառավարման համակարգի ապահովման նպատակով մշակված են նորմատիվ և մեթոդաբանական հիմունքներ: Կրեդիտային համակարգն առավելություններ ունի ուսուցման հաստատագրված ժամանակահատվածների և կարծր ուսումնական պլանների վրա հիմնված ավանդական համակարգի հանդեպ: Շնորհիվ կրեդիտային համակարգի և մոդուլային սկզբունքի կիրառման` ստեղծվում են ուսումնական պլաններ և ծրա•րեր, որոնք հարմարեցված են աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին և զար•ացման ժամանակակից միտումներին: ECTS-ի կիրառումը մեծացնում է ուսանողի դերն ու մասնակցությունը սեփական ուսման պլանավորման մեջ: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ուսումնական ծրագրերը առավելագույնս համապատասխանեցնել անհատական կարողություններին, հետաքրքրություններին և ուսման ընտրված տևողությանը: Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում 2007 թվականից, անկախ կրթական ծրագրից (բակալավրիատ, մագիստրատուրա) դիպլոմից բացի նաև տրվում է ներդիր: Կիրառվում է կրթության կրեդիտային համակարգի և ուսանողների ակա¬դեմիական առաջադիմության գնահատման անցնելու հետ կապված ֆինանսական հարցերի կարգավորման նորմատիվ հիմնավորում: Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի բոլոր մասնագիտությունները հավատարմագրված են և ուսումն ավարտելիս հանձնվում է պետականորեն հավատարմագրված բուհի դիպլոմ իր հավելվածով: Ցավոք, ուսանողների շարժունության հետ կապված, ինչպես նաև կրեդիտների փոխանցման համակարգի հետ կապված հարցերը հայաստանյան տարբեր բուհերի միջև դեռևս լրիվությամբ չեն ամրագրված, առավել ևս ՀՀ բուհերի և Եվրոպական երկրների բուհերի միջև: Սակայն գործընթացը սկսված է և հուսանք, որ ժամանակի ընթացքում լուծում կստանան նաև այս հարցերը: